Հնդիկ հանցագործները հեռախոսով 10.000 ամերիկացու են կողոպտել
Ավելի քան 10.000 վարկառու ամերիկացիներ հնդիկ հանցագործների «զոհն» են դարձել: Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը` վկայակոչելով ԱՄՆ առևտրի դաշնային հանձնաժողովին, հանցագործները, զանգահարելով հերթական «զոհին», պահանջել են վճարել 300-2.000 դոլար` հակառակ դեպքում սպառնալով ձերբակալել նրանց կամ աշխատանքից ազատել:
Ինչպես պատմել է հանձնաժողովի անդամ Սթիվեն Բեյքերը, երկու տարվա ընթացքում արվել է ավելի քան 20 մլն նման զանգ: Որոշ դեպքերում մարդիկ այնքան են վախեցել, որ համաձայնել են վճարել` գիտակցելով, որ իրենք պարտքեր չունեն:
2010-2012թ. հանցագործների հաշվեհամարին է փոխանցվել 5 մլն դոլար:
Ամերիկացիների պարտքերի մասին տվյալները հանցագործներն իմացել են կայքերից, որոնք վարկեր են առաջարկում հաջորդ ամսվա աշխատավարձի գրավի դիմաց: Թե ինչպես է դա նրանց հաջողվել, պարզ չէ:









