Չինաստանում երկնաքարային անձրև է տեղացել
Չինաստանի արևմտյան Ցինհայ նահանգում երկնաքարային անձրև է տեղացել, այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»
գործակալությունը` վկայակոչելով չինական լրատվամիջոցներին։
Ըստ աղբյուրի՝ ամենամեծ երկնաքարը կշռել է 12.5 կգ: Ականատեսների խոսքով` մինչ քարերի թափվելը, երկնքում մի շարք պայթյուններ են որոտացել, իսկ մի քանի հարյուրի հասնող երկնաքարերի «հոսքն» ուղեկցվել է ծխով ու լուսավորությամբ:
Չնայած երկնաքարերի թվին ու մեծությանը, ավերածությունների կամ այլ վնասի մասին չի հաղորդվում:
Կատարվածի առիթով Պեկինից մասնագետներ են այցելել Ցինհայ նահանգ:









