Շոտլանդացիների մեծ մասը դեմ է անկախացմանը. Կարեն Բեքարյան
Ներկայում Շոտլանդիայի քաղաքացիների մեծամասնությունը դեմ է անկախացմանը, այդ թվում նաև ընդդիմության երեք կուսակցությունները, այս եզրահանգմանն է եկել օրերս Շոտլանդիայից վերադարձած «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքագետ Կարեն Բեքարյանը:
«Քաղաքական գործիչների, մասմեդիայի շրջանում անցկացված հարցումերի արդյունքում, հետաքրքիր պատկեր ստացվեց: Այն մարդիկ ովքեր դեմ են անկախությանը ասում են. եթե էկոլոգիական իրավունքները պաշտպանված կլինեն՝ կողմ ենք, կանաց ներգրավվածության բոլոր աշխատանքներին կկարողանանք ապահովել՝ համաձայն ենք»,- ասաց նա և ընդգծեց, որ Շոտլանդիայում բնության հետ կապվածությունը գերակա խնդիրներից մեկն է և քննարկվում է դրա լուծման բոլոր ճանապարհները:
Ըստ Կարեն Բեքարյանի՝ անկախության դեմ շոտլանդացիներն ասում են, որ անկախացման պարագայում իրենց համար ավելի բարդ կլինի տնտեսական ճգնաժամը հաղթահարելը:
Քաղաքագետին զարմացրել է նաև այն, որ չնայած հարցի շուրջ տարաձայնոթյունների հասարակության շրջանում չի առաջանում ագրեսիա:
«Ընտանիքի անդամներից մեկը կարող է դեմ լինել անկախացմանը, մյուսը կողմ: Եվ դա նորմալ է ընդունվում, մարդիկ հարգում եմ միմյանց կարծիքները»,- ասաց նա և տեղեկացրեց, որ Շոտլանդիայում հնարավոր հանրաքվեում լինելու է ընդամենը մեկ հարց՝ «Կո՞ղմ եք արդյոք, որպեսզի Շոտլանդիան առանձնանա Մեծ Բրիտանիայից և ստանա անկախություն»:









