Արգենտինայում գնացքը գծերից դուրս է եկել. հարյուրավոր վիրավորներ կան
Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի կենտրոնական կայարանում տեղի է ունեցել խոշոր վթար: Մարդկանցով լեցուն գնացքն այնքան արագ է եկել կանգառ, որ կարգավարը չի կարողացել ճիշտ ժամանակին արգելակել այն, տեղեկացնում է Associated Press-ը:
Բախվելով արգելապատնեշին, գնացքը գծերից դուրս է եկել: Ինչպես հաղորդել են տեղի շտապօգնության աշխատակիցները` գնացքում գտնվող 1000 ուղևորից առնվազն 300-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել:
Զոհերի մասին դեռ չի հաղորդվում:









