Թուրքիայի ու Վրաստանի ՆԳ նախարարները համագործակցության հուշագիր են ստորագրել
Վրաստանի ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին հանդիպում է ունեցել Թբիլիսիում իր թուրք գործընկեր Իդրիս Շահինի հետ:
Ինչպես հայտնում է Trend.az-ը,երկու երկրների նախարարները կազմակերպված հանցավորության, թմրամիջոցների ու թրաֆիքինգի դեմ համատեղ պայքարի ոլորտում հուշագիր են ստորագրել:
Երկօրյա այցի ընթացքում հյուրերը կծանոթանան Վրաստանի բարեփոխումներին, կայցելեն Ոստիկանական ակադեմիա ու ոստիկանական նորաբաց տեղամասեր:
Այսօր նախատեսված է Թուրքիայի ՆԳ նախարարի հանդիպումը Վրաստանի արդարադատության նախարարի հետ:









