Վանում 136 կգ թմրանյութ է հայտնաբերվել

13:22 • 22.02.12

Թուրքիայի հատուկ ծառայությունները Վանի նահանգի արևմտյան շրջաններում իրականացրած քրեաորոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են 136 կգ թմրանյութ: Դրանք գտնվել են մայրուղում կայանված 2 մեքենայում: Ձերբակալվել է 5 մարդ: Նրանք թմրանյութը թաքցրել էին հատուկ գաղտնարաններում: