Զուրաբյանը հանդիպել է ՀՀ–ում Գերմանիայի փոխդեսպանի հետ

17:20 • 22.02.12

Այսօր Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր դաշինքի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանն հանդիպել է ՀՀ Գերմանիայի դեսպանության փոխդեսպան Քրիստոֆ Բրոյնիգի հետ:

Ըստ ՀԱԿ հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակին:

Քննարկվել են առաջիկա խորհրդարանական ընտրությունների օրինականության ապահովման տարբեր ասպեկտներ, այդ թվում` միջազգային դիտորդական առաքելությունների մասնակցության հետ կապված հարցեր: