Վերջին մեկ օրում Սիրիայի Հոմս քաղաքում առնվազն 92 մարդ է սպանվել

10:03 • 23.02.12

Անցած մեկ օրում Սիրիայի Հոմս քաղաքի` կառավարական ուժեր հրետանակոծման հետևանքով առնվազն 92 մարդ է զոհվել, տեղեկացնում է Al Arabia հեռուստաընկերությունը:

Ինչպես նշում են սիրիական ընդիմադիր ուժերի ներկայացուցիչները` միայն փետրվարին Բաբա Ամր թաղամասում ռմբակածությունների արդյունքում մի քանի հարյուր մարդ է զոհվել:

Սիրիայի կառավարական ուժերը վերջին մի քանի օրը հատկապես մեծացրել են հարձակումները քաղաքի` ընդիմադրիների վերահսկողության տակ գտնվող շրջանների վրա:

Հիշեցնենք, որ անցած տարվա մարտից մինչ օրս, Սիրիայում տեղի ունեցող բախումների արդյունքում զոհվել է առնվազն 5.5 հազ մարդ: