Թուրքիան նոր դեսպան ունի Ադրբեջանում

12:59 • 23.02.12

Թուրքիան Ադրբեջանում նոր դեսպան է նշանակել Ալփեր Ջոշքունին: Այս մասին հաղորդում է SalamNews -ը` վկայակոչելով թուրքական լրատվամիջոցներին:

Մինչ նշանակումը, Ջոշքունը եղել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարը, իսկ մինչ այդ` ՆԱՏՕ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցչի տեղակալը: