ԱՄՆ-ում ուղղաթիռ է վթարի ենթարկվել. 7զոհ

18:47 • 23.02.12

ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի Յումա քաղաքում, զորավարժության ժամանակ ուղղաթիռ է վայր ընկել: Վթարի հետևանքով ծովային հետևակի 7 զինվորական է մահացել, տեղեկացնում է CNN:

Նշվում է, որ Յուման համարվում է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հիմական բազաներից մեկը: Այստեղ ամեն տարի իրենց զորավարժություններն է անցկացնում մինչև 14 հազ զինվորական, որոնցից 4000-ը ծովային հետևակայիններ են: Ռազմաբազայում կա մոտ 600 ինքնաթիռ: