Արթուր Աբրահամը Վիլշևսկուն հաղթելուց հետո կմենամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար
ArmSport.am-ն արդեն տեղեկացրել է, որ Արթուր Աբրահամի հաջորդ մրցակիցը 33-ամյա լեհ բռնցքամարտիկ Պյոտր Վիլշևսկին է: Աբրահամի մարզիչ Ուլի Վեգները մեծ սպասելիքներ ունի այդ մարտից և հայտարարել է, որ Վիլշևսկին շատ ավելի ուժեղ է քան Արթուրի նախորդ մրցակից Պաբլո Ֆարիասը:
«Վիլշևսկին բազմապրոֆիլ բռնցքամարտիկ է: Նա անցյալ տարի Ֆինլանդիայում հաղթեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Պյոտրը շատ ավելի բարձրակարգ մարզիկ է, քան Ֆարիասը: Վստահեցնում եմ' երկրպագուները Կիլում հետաքրքիր մարտի ականատես կդառնան»,- Վեգների խոսքերն է մեջբերում Boxingscene-ը:
Իր հերթին Արթուր Աբրահամն ասել է. «Արդեն սկսել ենք նախապատրաստվել Կիլում կայանալիք մարտին: Նախ պետք է հաղթեմ Վիլշևսկուն, ապա մենամարտեմ աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար»:
Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամ - Պյոտր Վիլշևսկի մենամարտը կկայանա Գերմանիայի Կիլ քաղաքում մարտի 31-ին:









