Պայթյուններ Բաղդադում. արդեն 60 զոհ (թարմացվում է)
Բաղդադում վաղ առավոտից պայթյուններ են տեղի ունենումն: Քաղաքի առևտրային կենտրոններից մեկում պայթեցված մեքենային , հաջորդել է ևս 8 պայթյուն, որոնց արդյունքում զոհերի թիվը հասել է 60-ի, տեղեկացնում է Associated Press-ը:
Տեղական ինքնակառավարման մարմինները հաղորդել են նաև, որ քաղաքի ծայրամասերից մեկում մի հանցագործ ատրճանակով կրակ է բացել ոստիկանների վրա, ինչի արդյունքում 8 ոստիկան է սպանվել:
Նշվում է, որ մայրաքաղաքից բացի Բաաքուբա, Քիրկուկ և Սալահադդին նահանգներում ևս բռնություւներ են տեղի ունենում, սակայն այս պահի դրությամ դեռ չի հաղորդվում զոհերի և վիրավորների մասին:









