Պայթյուն Բաղդադում. առնվազն 8 զոհ

10:05 • 23.02.12

Իրաքի մայրաքաղաք Բաղդադի կենտրոնում գտնվող առևտրային թաղամասերից մեկում մեքենա է պայթեցվել: Ահաբեկչության հետևանքով զոհվել է 8, վիրավորվել 24 մարդ, տեղեկացնում է Accosiated Press-ը:

Մոտոկայքում գտնվող շենքերի պատուհանները կոտրվել են, քաղաքի այդ հատվածն ամբողջուդյամբ պատված է փոշիով ու ծխով: Դադարեցվել է մեքենաների երթևեկությունը:

Այս պահի դրությամբ ահաբեկչության պատասխանատվությունը ոչ ոք չի ստանձնել: