Բալիի բանտարկյալները կրկին բանտ են գրավել
Ինդոնեզիայի Բալի հանգստավայրի «Կերոբոկան» բանտի բանտարկյալները կրկին խռովությունների մեծ ալիք են բարձրացրել: Մոտ 400 զինված ոստիկան և զինվոր չեն կարողացել ճնշել զանգվածային անկարգությունները:
Ընդհանուր առմամբ «Կերոբոկան» բանտում գտնվում է 1200 բանտարկյալ, որոնցից 60-ը` օտարերկրացի, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍԸ:
Բանտում անկարգությունները ծայր էին առել այն ժամանակ, երբ երկու խոշոր խմբերի մեջ բախում էր սկսվել: Զինանոցում նրանք մի քանի զենք են ունեցել, բայց հիմնականում զինված են եղել փայտերով ու քարերով:









