Բրազիլիում այրվել է ռազմածովային ուժերի միակ ավիակիր նավը. մեկ զոհ
Բրազիլիայի «Սան Պաուլու» ավիակրի վրա բռնկված հրդեհի պատճառով մեկ նավաստի է մահացել, ևս երկուսը ստացել տարբեր աստիճանի այրվածքներ:
Նավաստիներից երկուսին չի հաջողվել արագ դուրս գալ հրդեհի միջից և նրաք ստացել են լուրջ այրվածքներ, արդյունքում, տուժածներից մեկը մահացել է, իսկ մյուսին հոսպիտալացրել: Նրա վիճակը կայուն է: Նավաստիներից մյուսն էլ ստացել է թեթև վնասվածքներ և բուժօգնություն ստանալուց հետո վերադարձել է նավ, գրում է Latin American Herald Tribune պարբերականը:
«Սան Պաուլուն» Բրազիլիայի ռաղմածովային ուժերի միակ օդանավակիր նավն է` 1300 հոգանոց անձնակազմով:









