Պակիստանի Փեշավար քաղաքում ավտոբուս է պայթեցվել. 4 զոհ
Պակիստանի հյուսիսարևմտյան Փեշավար քաղաքում ավտոբուս է պայթեցվել, տեղեկացնում է Accosiated Press-ը, նշելով, որ միջադեպի արդյունքում զոհվել է 4, վիրավորվել` 22 մարդ:
Ոստիկանության ներկայացուցիչ Աֆզալ Խանի խոսքերով` զոհերի թվում կանայք ու երեխաներ են եղել:
Նշվում է, որ Փեշավարում վերջին մի քանի տարիների ընթացքում պայթյունները հաճախակի են դարձել: Այս պահի դրությամբ ահաբեկչության պատասխանատվությունը ոչ ոք չի ստանձնել:









