Հոսնի Մուբարաքը ցանկանում է դառնալ Եգիպտոսի նախագահ

16:45 • 23.02.12

Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի արյունակից ազգականը նախագահական ընտրություններին մասնակցելու ցանկություն է հայտնել` առաջադրելով իր թեկնածությունը:

Ինչպես հայտնում է MIGnews.com-ը, ճակատագրի հեգնանքով նախկին նախագահի եղբոր անունը նույնպես Մուհամեդ Հոսնի Մուբարաք է: Նա, սակայն, խոստանում է չգնալ իր եղբոր հետքերով և «երկիրը չմտցնել վտանգավոր գոտի»:

Եգիպտոսում նախագահական ընտրարշավը կսկսվի մարտի 10-ին և կտևի մինչև ապրիլի 8-ը:

Ի դեպ, փետրվարի 11-ին լրացավ Եգիպտոսի նախկին նախագահի հրաժարականի մեկ տարին: Եգիպտոսը շուրջ 30 տարի ղեկավարած Մուբարաքի ռեժիմի տապալմանը նախորդել էին հարյուր հազարավոր մարդկանց բողոքի ցույցերն և ցուցարարների ու զինված ուժերի միջև բախումներ։