«Եվրանեսթն» ամփոփում է աշխատանքները. Կմասնակցի՞ Հայաստանը Բաքվում կայանալիք նիստին
Այս պահին հայտնի չէ, թե արդյոք Հայաստանը կմասնակցի «Եվրանեսթ»-ի Խորհդարանական վեհաժողովի Սոցիալական հանձնաժողովի հաջորդ նիստին, որը նախատեսված է անցկացնել Բաքվում:
Այսօր նիստի աշխատանքների ավարտից հետո մամուլի ասուլիսով հանդես եկած Սոցիալական հանձնաժողովի հայ համանախագահ Արտակ Զաքարյանն ասաց, որ եթե տրվեն անվնատգության համապատասխան երեշխքիներ, ապա Հայաստանը կմասնակցի «Եվրանեսթի» հաջորդ նիստին։
Զաքարյանը նաև ասաց, որ եթե ադրբեջանցի պատգամավորներն այստեղ Երևանում անվտանգության խնդիր չեն ունեցել, ապա Բաքվի դեպքում նույն բանը դժվար է ասել և հիշեցրեց, որ ռուս ըմբիշների հավաքականի կազմում հայ մարզիկի դեմ Ադրբեջանում գործարկված բարոյական ճնշում էր գործադրվել:
Անդրադառնալով «Եվրանեսթի» հայ և ադրբեջանցի պատհամավորների միջև ծագած բանավեճին, Արտակ Զաքարյանը նշեց, որ կազմակերպության տեսանկյունից սխալ է կոնֆլիկտների կամ այլ ձևակերպումների մասին խոսելը, ինչն էլ անընդունելի է համարվել հայ պատգամավորների կողմից:
Նշենք, որ ադրբեջանցի պատգամավորները, և առհասարակ որևէ երկրի ազգային պատվիրակություն այսօրվա ասուլիսին չէր մասնակցում: Հանձնաժողովի լիտվացի համանախագահ Լայմա Անդրիկեյինեն, ամփոփելով ադրբեջանցիների մասնակցությունը «Եվրանեսթի« երևանյան նիստին, նշեց, որ նրանք լիարժեք մասնակցություն ունեցան` հանդեիպելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և նրանից ստանալով պատասխաններ իրենց հուզող բոլոր հարցերի վերաբերյալ:
Հանդիպման մասին խոսելով լիտվացի պատգամավորը նշեց, որ ԼՂՀ հակամարտությունը կարգավորման ենթակա է համաձայն երեք սկզբունքների՝ ազգերի ինքնորոշում, տարածքային ամբողջականություն և ուժի չկիրառում:
Նշենք, որ «Եվրանեսթի» Սոցիալական հանձնաժողովի երկօրյա աշխատանքների ընթացքում քննարկվել է երկու զեկույց, որից մեկը վերաբերում է քաղաքացիական հասարակության դերի հզորացմանը, մյուսը` աղքատության և սոցիալական մեկուսացման դեմ պայքարի խնդիրներին:
Լիտվացի համանախագահը զարմացել է, որ երկու օրերում ընթացած քննարկումներից ամենաշխույժը եղել է կանանց իրավահավասարության խնդիրը:









