Fitch-ը Հունաստանի դեֆոլտը կհայտարարի մարտի 12-ին նախատեսվող` պետական պարտատոմսերը նորով փոխարինելու ծրագրի ավարտին

21:15 • 23.02.12

Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը Հունաստանի վարկանիշը ժամանակավորապես իջեցնում է դեֆոլտի մակարդակի` կապված պետական պարտատոմսերը նորով փոխարինելու ծրագրի ավարտի հետ: ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ` գործակալությունը համապատասխան հայտարարություն է տարածել այսօր Լոնդոնի Սիթիում:

Նախկինում երբեք ԵՄ-ի ոչ մի երկիր «դեֆոլտում գտնվող» չի հայտարարվել:

Չորեքշաբթի Fitch-ը Հունաստանի սուվերեն վարկային վարկանիշը իջեցրել էր С մակարդակի, որը նախադեֆոլտային վերջին մակարդակն է:

Բացի այդ, Fitch-ը С մակարդակի է իջեցրել Հունաստանի՝ փոխանակման ենթակա պետական պարտքային արժեթղթերի վարկանիշը:

Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրը, եվրոգոտին և ԱՄՀ-ն հասրտատեցին Հունաստանին` 130 մլրդ եվրոյի չափով օգնության փաթեթը: