ԲՀԿ-ՀՀԿ փոխհարաբերությունների լարվածության մասին հայտարարությունները ստեղծածին են. Գալուստ Սահակյան
ԲՀԿ-ՀՀԿ փոխհարաբերությունների լարվածության մասին հայտարարությունները ստեղծածին են. կոալիցիոն գործընկերությունը շարունակվում է: Նման հայտարարությամբ այսօր լրագորղների հետ հանդիպմանը հանդես եկավ ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
ՀՀԿ-ն ցուցակների հարց չի քննարկել, որպեսզի անցողիկ տեղերի մասին Գալուստ Սահակյանը խոսեր, սակայն ինչ վերաբերում է իրեն, ապա ՀՀԿ պատգամավորը իհարկե կլինի, իսկ թե ցուցակի ո՞ր տեղում, դա արդեն նա չգիտեր:
ՀԱԿ-ի հայտարությանը, թե ամեն տեղամասում ճակատամարտ են տալու, Գալուստ Սահակյանը ՀՀԿ-ի տեսանկյունից պատասխանեց. « Մենք ճակատամարտ մղող չենք, կփորձենք ժողովրդին տալ ընտրելու հնարավորություն»: Նա հավելեց նաև, որ դրան զուգահեռ կուսակցությունը քննարկում է տարածք առ տարածք թեկնածուների առաջադրման հարցը, որպեսզի առավել արդյունավետ մասնակցություն ունենան:
«Ընդամենը մեք ձգտում ենք, որպեսզի կարողանանք ավելին ունենալ՝ քան այսօր կա, բայց դա չի նշանակում, որ դա արձանագրություն է և այդպես պետք է լինի»,- նշեց նա:
Գալուստ Սահակյանը ավելացրեց, որ երկրում քաղաքական վիճակը ակտիվ է և կայուն, որովհետև ըստ նրա՝ մամուլը արդեն ցուցակի առաջին տասնյակի անուններ է գրում, ասում է օլիգարխներին հանենք, մեծամասնականի հարցն է քննարկում, որն էլ ըստ նրա՝ գնում է մարզեր և հենց սա էլ առաջացնում է ակտիվություն:









