Օլանդը շահագրգռված է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը

18:13 • 23.02.12

Հայ հեղափոխական դաշնակցության համանախագահներ Ռիչարդ Անանյանը և Մուրադ Փափազյանը փետրվարի 20-ին հանդիպել են Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Օլանդի հետ, տեղեկացնում է Nouvelle d'Armenie-ն:

Հանդիպման ժամանակ Ֆրանսուա Օլանդը վերահաստատել է իր աջակցությունը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Կուսակցության ներկայացուցիչները նախագահի թեկնածուի հետ քննարկել են ամենատարբեր խնդիրների վերջին զարգացումենրը: 

Ֆրանսուա Օլանդը հաստատել է իր նվիրվածությունը այն պայքարին, որը տարվում է ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունման համար և խոստացել է արագացնել այդ գործընթացը, եթե ընտրվի երկրի նախագահ, այն դեպքում եթե Սահմանադրական խորհուրդը չընդունի օրենքը: Ֆրանսուա Օլանդը համաձայն է հրապարակել օրենքն իր մանդատի հենց սկզբում: Նա նաև ընդգծել է, որ իր դիրքորոշումը չի փոխվել 2006 թ.-ից ի վեր:

«Ֆրանսուա Օլանդը գնահատում է մեր հավատարմությունը, որպես քաղաքական գործընկեր և մենք փաստում ենք, որ 2006 թ.-ից սկսած նա կոնկրետ արտահայտել է իր դրական վերաբերմունքը հայերի ցեղասպանության հարցի կապակցությամբ: Գիտենք, որ նա անձամբ է շահագրգռված եղել, որ սոցիալիստների խմբակցությունը Ազգային ժողովում և Սենատում կողմ արտահայտվի Վալերի Բուայեի առաջադրած նախագծին: Եվ մենք գիտենք, որ Սահմանադրական խորհրդում օրենքի չընդունման դեպքում Ֆրանսուա Օլանդը կկատարի իր խոստումը, եթե ընտրվի Ֆրանսիայի նախագահ», - ասել է Մուրադ Փափազյանը: