Փետրվարի 23-ը հայ և ռուս զինվորականների ընդհանուր տոնն է
Ինչպես խորհրդային տարիներին, այնպես էլ հիմա փետրվարի 23-ը Հայաստանում նշվում է ռուսների հետ, այս մասին հայտարարվեց այսօր «Հաղթանակ» զբոսայգում գտնվող Անհայտ զինվորի հուշահամալիրին ծաղկեպսակ դնելու արարարողության ժամանակ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի ներկայացուցիչը Մեխակ Ապրեսյանը:
Արարողությանը ներկա էին Հայաստանի զինված ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչներ՝ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի և ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանի գլխավորությամբ:
Հիշեցնենք, որ փետրվարի 23- ը հետխորհրդային մի շարք երկրներում նշվում է որպես Հայրենիքի պաշտպանի օր, և այդ պատճառով միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանատան բազմաթիվ ներկայացուցիչներ:
Շնորհավորելով զինվորականներին՝ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ հիմա, Հայաստանն այս տոնը նշում է ռուս զինվորականների հետ միասին:
Հայ վետերաններին տոնի կապակցությամբ շնորհավորելով՝Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան ռազմական կցորդ, գնդապետ Եվգենի Վասիլևը կրկնեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի վերջերս արած հայտարարոթյունը, որ «Հայաստանը որպես ՀԱՊԿ լիիրավ անդամ կստանա անհրաժեշտ օգնություն» այլ երկրների հետ հնարավոր ռազմական գործողությունների դեպքում:









