Հնդկաստանում ձնահյուսքում մահացել է 11 զինծառայող
Հնդկաստանի Ջամու և Քաշմիր նահանգի Բանդիպորա և Գանդերբալ շրջաններում, որոնք գտնվում են Հիմալայներում, երկու ձնահյուսիք պատճառով 11 զինծառայող է զոհվել, ևս 8-ը անհայտ կորած են համարվում:
Բանդիպորայում ձյան շերտի տակից դեռ դուրս են բերվել 8 զինծառայողների մարմինները, ևս 3-ն էլ զոհվել են Գանդերբալի շրջանում, որտեղ ձնահյուսքը ամբողջությամբ ծածկել է զինվորական ճամբարը:
Բացի այդ, երրորդ ձնահյուսքը ավերել է Գանդերբալի մեկ այլ հատվածում ոչնչացրել է մոտ 10 զորանոց, սակայն այս դեպքում,բարեբախտաբար տուժածներ չկան:









