Քաղհասարակությունը իրական ուժ է, մնում է, որ այն լսելի լինի. Կարեն Անդրեասյան
Երեկ «Եվրանեսթի» սոցիալական հանձնաժողովի՝ Երևանում կայացած արտագնա նիստին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն իր զեկույցում ասաց, որ Հայաստանում քաղաքացիական հասարակությունն և ավելի ու ավելի է զգում իր կարևորությունը և մնում է, որ այդ ուժը լսելի լինի։
«Քաղաքացիական հասարակության մեջ ամեն ինչ հարթ ու միանշանակ չէ, բայց մի բան պարզ է. հասարակությունը ավելի ու ավելի է զգում իր կարևորությունը»,– ասաց նա։
«Քաղաքացիական հասարակությունը Հայաստանում ոչ միայն կայացած է, այլև իրական ուժ է: Մնում է, որ նրանք ոչ միայն լսելի, այլև ընդունելի լինեն»,- ասաց նա։
Կարեն Անդրեասյանը նաև իր անհամաձայնությունը հայտնեց որոշ ուժային կառույցների առանձին ներկայացուցիչների դիտարկումներին, թե հասարակական կազմակերպությունները «գրանտակերներ են»:
«Ունիսոն» կազմակերպության հիմնադիր Արմեն Ալավերդյանն իր ելույթում նշեց, որ Ազգային ժողովի վերանորոգված դահլիճը ենթադրում է, որ ոչ մի հաշմանդամ չի կարող դառնալ պատգամավոր, քանի որ ենթակառուցվածքները դա չեն նախատեսում։
Հիշեցնենք, որ երեկվա նիստին քննարկվում էին «Արևելյան գործընկերության ծրագրերում» ընդգրկված երկրներում քաղաքացիական հասարակությունների կայացման մակարդակները և «Գործընկերության» ոգուն հարիր բարեփոխումները:









