Քենիայում տղամարդկանց ճնշում են
Քենիայում իրավապաշտպաններն անհանգստացած են տղամարդկանց կարգավիճակով: Բրիտանական BBC-ի համաձան` այս աֆրիկյան երկրում կանայք ընտանեկան բռնության են ենթարկում տղամարդկանց:
Տղամարդկանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Պրոգրես» հասարակական կազմակերպությունը տղամարդկանց վեցօրյա գործադուլի կոչ է անում` հանրության ուշադրությունը խնդրին սևեռելու նպատակով:
Կազմակերպության տվյալով` միայն նախորդ տարի մայրաքաղաք Նայրոբիում և դրա արվարձաններում կանանց կողմից բռնության է ենթարկվել մոտ կես միլիոն տղամարդ:
Ակտիվիստները կոչ են անում տղամարդկանց մեկ շաբաթ հրաժարվել տանը ճաշելուց: Նշենք, որ քենիական ավանդույթի համաձայն` տղամարդը միշտ պետք է ճաշի տանը, ինչը խորհրդանշում է նրա կապվածությունն օջախին:
Երկրի կառավարությունն այս խնդրին լուրջ չի վերաբերում, այդ իսկ պատճառով, այս կոչը թույլ կտա ուշադրություն հրավիրել խնդրին: Ակտիվիստների խոսքով` կանայք ոչ միայն ծեծի են ենթարկում տղամարդկանց, այլև հոգեբանորեն են ճնշում նրանց:
Վերջին տարիներին քենիացի կանայք ավելի անկախ են դարձել տնտեսական առումով, այդ իսկ պատճառով ավելի քիչ են զգում տղամարդկանց խնամքի կարիքը:









