Շփման գծում հերթական մոնիտորինգը կանցկացվի
ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն` փետրվարի 24–ին հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում (Մարտունու շրջանի Մերզիլի գյուղի մերձակայքում) մոնիտորինգ կանցկացվի։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, հայկական կողմից մոնիտորինգն անցկացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը, Մարիուս Պուոձինուսը և անձնական օգնական Վիլյամ Փրայորը:
Իսկ ադրբեջանական կողմից մոնիտորինգը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անժեյ Կասպշիկը, անձնական ներկայացուցչի գրասենյակի համակարգող Փիթեր Քին և դաշտային օգնական Անթալ Խերդիչը:









