Մոսկվայի բարերից մեկում աղջիկը դաժանորեն ծեծել է երեք ոստիկանների
Մոսկվայի կենտրոնում գտնվող «Օկտյաբր» բարում ալկոհոլի ազդեցության տակ գտնվող աղջիկներից մեկը դաժան ծեծի է ենթարկել ոստիկանության երեք աշխատակիցների, որոնցից մեկը նույնիսկ դիմել է բժշկական օգնության:
«Բար ժամանած ոստիկանները ձերբակալել են աղջկան, ով ալկոհոլի ազդեցության տակ կոպտորեն խախտել է հասարակական կարգը, անպարկեշտ արտահայտություններ արել», - տեղեկացրել են ՌԴ Ներքին գործերի գլխավոր վարչությունում, գրում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը:
Աղջկան ձերբակալելու համար անհրաժեշտ է եղել երեք ոստիկանների միջամտությունը: Նա ձեռքերով և ոտքերով խփել է ենթասպային, վարորդին և ոստիկանության սերժանտին: Արդյունքում երեքն էլ վնասվածքներ են ստացել, իսկ ենթասպան դիմել է բժշկի:
Հարուցվել է քրեական գործ` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու հոդվածով: Աղջկան սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում:









