ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս

17:37 • 23.02.12

ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի արտաքին գործերի ու առևտրի նախարար Էյմոն Գիլմորը ծրագրում է Հարավային Կովկաս այցելել ապրիլի սկզբին: Ներկայում համաձայնեցվում է այցի հստակ ամսաթիվը:

«Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում նա հայտարարել է, որ Իռլանդիան ԵԱՀԿ-ում իր նախագահության ընթացքում հանդես է գալու ազնիվ միջնորդի դերում` երկարատև հակամարտությունների կարգավորմանն ուղղված իր ջանքերում:

«Մեր միակ շահը հակամարտության խաղաղ կարգավորումն է, ինչը տարածաշրջանի ժողովուրդներին հնարավորություն կտա կարգավորել իրենց կյանքը: Մենք Իռլանդիայում քաջ գիտակցում ենք հակամարտությունների կործանարար գինը: Մենք գիտենք նաեւ, թե որքան բարդ է լուծել նման խնդիրները», - ասել է նա:

Նա նշել է, որ չի դիտարկում ստատուս-քվոն որպես կենսունակ երկարաժամկետ լուծում:

«Որպես ԵԱՀԿ գործող նախագահ` ես կանեմ հնարավոր ամեն բան առկա ձևաչափերի շրջանակներում խաղաղ լուծմանն աջակցելու համար», - ասել է ԵԱՀԿ գործող նախագահը: