Իրանի պատճառով` Մեծ Բրիտանիայում նավթի գինը հասել է ռեկորդային ցուցանիշի
Մեծ Բրիտանիայում նավթի գինը հասել է ռեկորդային ցուցանիշի` մեկ բարելի դիմաց 121,92 դոլարի (77,77 ֆունտ ստերլինգ): Ինչպես գրում է The Guardian-ը, մեկ բարելի արժեքը գերազանցել է նախորդ տարի Լիբիայում քաղաքացիական պատերազմի ֆոնին Միացյալ Թագավորությունում արձանագրված ռեկորդը:
Նախորդ տարի նավթի գնի բարձրացման պատճառով տեղի է ունեցել ինֆլյացիայի կտրուկ աճ, որը, տարվա արդյունքներով, Մեծ Բրիտանիայում կազմել է 5 տոկոս:
The Financial Times-ի համաձայն` նավթի թանկացումը բացասաբար կազդի տնտեսական աճի տեմպերի վրա: Թերթին մի շարք փորձագետներ հայտնել են, որ նավթային ինֆլյացիայի դեմ պայքարը պետք է լինի բրիտանական կառավարության առաջնահերթությունը:
Իսկ ԱՄՆ-ում փետրվարի 21-ին նավթի վաճառքը հասել է բարելի դիմաց 106 դոլարի, ինչն առավելագույն թիվն է վերջին ինն ամսվա ընթացքում:









