Վարչապետը մարզեր է այցելում ոչ աշխատանքային ժամերին և ավտոբուսով
Հայաստանի Հանրապետական Կուսակցության Գերագույն մարմնի անդամ, վարչապետ Տիգրան Սարգսյանը մի շարք կուսակիցների հետ մեկնում է մարզեր և հանդիպումներ ունենում կուսակցության համակիրների հետ, ընդ որում՝ ոչ աշխատանքային ժամերին և ավտոբուսով, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
ՀՀԿ մամուլի խոսնակն հերքում է մեկնաբանությունները, թե ՀՀԿ այսօր բացիեբաց նախընտրական քարոզարշավ է իրականացնում:
«Ողջունելի է, որ Հանրապետական կուսակցությունը ոչ թե ուրիշ կուսակցությունների նման վերևից թելադրում է իր կամքը, այլ գնում է տեղերում լսելու ներքևի կառույցներին, որ նրանց առաջարկները ևս հաշվի առնվեն մեր նախընտրական ծրագիրը գրելիս»,– ասաց Շարմազանովը:









