Դաշնակցությունը փետրվարի 28-ին ԱԺ–ի դիմաց հանրահավաք կանցկացնի

19:14 • 23.02.12

Երևանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել Հայ հեղափոխական դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի իրազեկումը` փետրվարի 28-ին ժամը 14.00-16.30 Ազգային ժողովի մուտքերին հարակից Բաղրամյան պողոտայի և Դեմիրճյան փողոցի ոչ երթևեկելի հատվածում հավաք անցկացնելու վերաբերյալ, այս մասին տեղեկացանք ՀՅԴ Գերագույն մարմնից:

Նշենք, որ նույն օրը մեկնարկում է ԱԺ հերթական քառօրյան, որի ընթացքում Դաշնակցությունը պատրաստվում է արտահերթ կարգով մտցնել 100–տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու մասին օրենքի նախագիծը:

ԱԺ –ին անմիջապես հարող տարածքում նախատեսված հանրահավաքն էլ ունենալու է նույն օրակարգն ու պահանջը: