Պաշտպանենք երկիրը. Պուտինի կողմնակիցները հանրահավաք են անում (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության վարչապետ, նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի կողմնակիցները նախագահական ընտրություններից մոտ երկու շաբաթ առաջ ամենազանգվային ակցիան են անցկացնում: Մասնակիցները շարժվում են դեպի «Լուժնիկի» մարզահամալիր: Նրանց թիվը, ըստ «Գազետա.ռու»-ի, մոտ 30.000 է: Մոտ 10.000 մարդ էլ արդեն հավաքվել է մարզադաշտում:
Մարդկանց մի խումբ էլ մետրոյի «Ֆրունզենսկայա» կայարանի մոտ սպիտակ ժապավեններ ու «Պուտին, կոռուպցիա» բրոշյուրներ է բաժանում անցորդներին:
Պուտինի մամուլի քարտուղարը հայտնել է, որ ստադիոնում նախատեսվում է Պուտինի ներկայությունը:
Ռուսաստանում նախագահական ընտրություններ կանցկացվեն մարտի 4-ին:









