«Հարի Փոթերի» հեղինակն այժմ մեծահասակների համար կգրի
Հայտնի բրիտանացի գրող, Հարի Փոթերի մասին մի շարք գրքերի հեղինակ Ջոան Ռոուլինգը պատրաստվում է գիրք գրել մեծահասակների համար, հաղորդում է lenta.ru-ն` հղում կատարելով հրատարակչության կայքին:
Ռոուլինգը հայտարարել է, որ Little, Brown and Company հրատարակչության հետ` մեծահասակ լսարանին ուղղված գիրք հրատարակելու վերաբերյալ պայմանագիր է կնքել:
Գրքի անվանման, բովանդակության և ժամկետների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Հրատարակչության հաղորդագրության մեջ նշվում է, որ գրողի նոր ստեղծագործությունը զգալիորեն կտարբերվի իր նախկին աշխատանքներից:









