Թուրքիայում աշակերտուհի է սպանվել` սիրո պատճառով

10:23 • 23.02.12

Թուրքիայի Օսմանիե քաղաքի Քադիրլի թաղամասում զինված հարձակում է տեղի ունեցել օրիորդական դպրոցի վրա: Հանցագործության հետևանքով Ֆաթմա Յալչնը և Ֆաթմա Նուր Գեդիքը տեղում մահացել են:

Սպանությունը կատարել է 23 ամյա Սինան Յամանը:

Հարցաքննության ընթացքում պարզ է դարձել, որ սպանությունը կատարվել է սիրո պատճառով: