ԱՄՀ-ի նախկին ղեկավար Ստրոս-Կանին կավատության մեղադրանք կներկայացվի մարտի 28-ին
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանին մեղադրանք կներկայացվի հանցավոր խմբի կազմում կավատություն իրականացնելու մեջ: AFP-ի փոխանցմամբ, կավատության հանցակցության համար 20 տարի ազատազրկում է նախատեսվում:
Դոմինիկ Ստրոս-Կանը, Լիլ քաղաքի ոստիկանությունում` որտեղ նրան հարցաքննում էին Carlton հյուրանոցի մարմնավաճառական ցանցի գործի շրջանակներում` 2 օր կալանքի տակ մնալուց հետո երեկ երեկոյան ազատ է արձակվել:
Գործակալության տվյալներով` Ստրոս-Կանին դատախազություն ներկայանալու ծանուցագիր են տվել, որտեղ նրան հանցախմբի կազմում կավատության մեջ հանցակցության և հասարակական միջոցների քողարկման մեղադրանք կներկայացվի: Առաջին հանցանքը առավելագույնը 20 տարի պատիժ է նախատեսում, իսկ երկրորդը 5 տարի:
Քննությունը պնդում է, որ արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավարը 2010 - 2011 թթ Փարիզում, Բրյուսելում և Վաշինգտոնում անառակ երեկույթների է մասնակցել, ուր մարմնավաճառների է հրավիրել:
Հարցաքննման ժամանակ քննիչները պետք է պարզեին, թե Ստրոս-Կանիը գիտեր այդ երեկույթներին մարմնավաճառների մասնակցության մասին, ինչպես նաև նրանց ֆրանսիական ընկերությունների կողմից վճարված լինելու մասին:









