ԱՄՆ կոնգրեսականները կասկածելի փոշիով ծրարներ են ստացել

08:36 • 23.02.12

ԱՄՆ Կոնգրեսի անդամները կասկածելի փոշիով ծրարներ են ստացել:

ՆԱծնական հետազոտությունը պարզել է, որ այն անվնաս է, տեղեկացրել են ԱՄՆ մայրաքաղաքի ոստիկանությունից:

Օրեգոն նահանգի Փորթլենդ քաղաքից ուղարկված ծրարներում առկա գրությունում նշվում է, որ հետագայում նման ծրարներ հնարավոր է ուղարկվեն նաև Սենատի անդամներին և դրանցից մի քանիսում կլինեն «մահաբեր պաթոգեններ»:

Անհայտ հանցագործը օրենսդիրներից պահանջում է վերջ դնել ամերիկյան քաղաքականության մեջ առկա կորպորատիվ ֆինանսների ազդեցությանն ու լոբբիզմին:

Իրավապահները գտնում են ,որ նամակներն ուղարկողը հավանաբար «Գրավորի Ուոլ-սթրիթը» շարժման համակիրներից է: