10 ուտեստ, որ չի կարելի ուտել ղեկին

16:54 • 24.02.12

Բնակավայրերի 80% և մայրուղիների ավտովթարների 65%-ը հիմնականում կապված են այս կամ այն տեսակի սննդամթերքի պատճառով վարորդների ուշադրությունը շեղելու հետ, տեղեկացնում է autoNews-ը:

Քլիվլենդի ապահովագրական ընկերություններից մեկի հետազոտության արդյունքում կազմվել է մի ցուցակ որտեղ տեղ են գտել այն 10 սննդամթերքները, որոնց պատճառով առավել հաճախ են տեղի ունենում ավտոպատահարները:

1. Սուրճ, նույնիսկ եթե այն հատուկ հարմարեցված բաժակում է, կամ եթե վարորդը սուրճի մեջ առույգացնող հեղուկ է լցրել: Այսպես թե այնպես տաք սուրճը կարող է թափվել բաժակից ու վթարի պատճառ դառնալ:

2. Տաք ապուրը, որը նույն պատճառով է վտանգավոր, որով և սուրճը:

3. Տաք կարկանդակը, որի միջից ուտելիքը կարող է թափվել մեքենայի սրահ:

4. Նրբերշիկը կծու սոուսով, որը հաճախ կարող է կեղտոտել հագուստը:

5. Համբուրգերը, որը նույնպես կարող է կեղտոտել հագուստը, ինչպես նաև մեքենա վարողի ձեռքերը:

6. Խրթխրթան հավի թևիկները, որոնք հաճախ դրդում են մարդուն լիզել մատները:

7. Տապակած ճուտը, որի պատճառով ձեռքերը պատվում են յողով:

8. Միջուկով բուլկիները, որի դեպքում միջուկի դուրս թափվելու հավանականություն կա:

9. Զովացուցիչ գազով ըմպելիքը, որը հաճախ ծակծկում է քիթը:

10. Շոկոլադը, որը հիմնականում քսվում է վարորդի մատներին: