Բակո Սահակյանը հանդիպել է «Ժողովրդավարություն» խմբակցության անդամների հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 24-ին հանդիպում է ունեցել Ազգային ժողովի «Ժողովրդավարություն» խմբակցության անդամների հետ:
Ըստ ԼՂՀ նախագական գրասենյակի հաղորդագրության՝ հանդիպմանը քննարկվել է երկրի ներքին ու արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Բակո Սահակյանը նման ձևաչափով խորհրդատվությունները համարել է դրական և օգտակար` ընդգծելով, որ դրանք նպաստում են հանրապետության առջև ծառացած խնդիրների շուրջ մտքերի կառուցողական փոխանակությանը:
Հանդիպմանը մասնակցել է Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:









