«300 Սպարտացիների» աստղը հայտնվել է թմրամոլների կլինիկայում
Հոլիվուդյան դերասան Ժերարդ Բատլերը, ով թմրանյութերից կախվածություն ունի, ստիպված է եղել դիմել բժիշկների օգնությանը, գրում է lifenews.ru-ն:
42-ամյա շատլանդացին համաձայնել է դիմել Կալիֆոռնիայի թմրանյութերի կախվածությունից տառապողների կլինիկա:
Դերասանի մոտ առողջական խնդիրներ առաջացել են «300 սպարտացիներ» ֆիլմի նկարահանումների ժամանակ, որտեղ նա ստացել էր մի քանի վնասվածքներ և երկար ժամանակ ընդունում էր ցավազրկող դեղամիջոցներ:
Բացի այդ, 2011 թ.-ին դերասանը «Մարդկանց և Մեվերիքսի մասին» ֆիլմի նկարահանումների ժամանակ հազիվ է փրկվել խեղդվելուց: Դեպքից հետո Բատլերը որոշ ժամանակ հիվանդանոցում է անցկացրել:
Դերասանի հարազատները նույնպես փաստել են, որ նա կոկաինի կախվածություն ունի:









