Բրիտանիան պատրաստ է ճանաչել Սիրիայի ապստամբներին

21:28 • 24.02.12

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ուիլիամ Հեյգը հայտարարել է, թե իր երկիրը Սիրիայի ապստամբներին կճանաչի այդ երկրի «լեգիտիմ ներկայացուցիչներ»: Այս մասին հայտնում է իրանական Press TV-ն:

Հեյգն այս հայտարարությունն արել է Թունիսում «Սիրիայի բարեկամների»  նախաձեռնության հանդիպմանը ժամանելուց հետո:

Նա մասնավորապես ասել է. «Մենք, մյուս ազգերի հետ, այժմ նրանց կվերաբերվենք ու կճանաչենք իբրև Սիրիայի ժողովրդի լեգիտիմ ներկայացուցիչների»:

Հեյգը Բաշար ալ-Ասադի ռեժիմը «հանցավոր» է անվանել, խոստացել է զենք ու հետախուզական տվյալներ տրամադրել Սիրիայի իշխանությունների դեմ պայքարող ապստամբներին:

Իրանական լրատվամիջոցը հայտնում է նաև Բրիտանիայի կողմից Բահրեյնի իշխանություններին վաճառվող զենքի մասին, որն օգտագործվում է այդ երկրի ընդդիմադիրներին ճնշելու համար: