Բրիտանիայում վարորդն իր ավտոբուսը «զենք» էր դարձրել (տեսանյութ)

12:29 • 24.02.12

Մեծ Բրիտանիայի Բրիսթոլ քաղաքում քաղաքային ավտոբուսի վարորդը մեղմ ասած անզգուշորեն է վարվել, չնկատելով ճանապարհով երթևեկող հեծանվով տղամարդուն, տեղեկացնում Sky News-ը:

Տեսանյութում երևում է, թե ավտոբուսն ինչպես է թեքվելու պահին դիպչում հեծանվորդին, ով մի ակնթարթում մի քանի մետր հեռու է նետվում:

43-ամյա Ֆիլիպ Մեդը մի քանի կոտրվածքներ ստանալով տեղափոխվել է հիվանդանոց: Վարորդին ազատազրկել են 18 ամսով և 2.5 տարով զրկել վարորդական իրավունքից: