Կատուն փրկել է տիրոջ կյանքը
ԱՄՆ-ի Վիսքոնսին նահանգի Սթարջեն Բեյի բնակիչներ Էմի Յանգն ու նրա որդի` Էթանն, ապշել են իրենց կատվի նվիրական արարքից, տեղեկացնում է Huffington Post-ը:
Դիաբետով հիվանդ Քմին է, քնած ժամանակ սկսել է անհանգիստ շարժվել: Յանգի նոպան գնալով սաստկացել է, իսկ նա քնից չի արթնացել: Այդ պահին կատուն նկատել է տիրոջ անհանգիստ վիճակը ու ցատկել Յանգի կրծքին, սակայն ապարդյուն, ինչից հետո կատուն մի քանի անգամ ճանկել է տիրոջը: Կինն արթնացել է ու կանչել որդուն:
Բժիշկներին հաջողվել է փրկել ամերիկուհու կյանքը: Նրանք շեշտել են, որ եթե կատուն չլիներ, նա այժմ ողջ չէր լինի:









