Ֆրանսիայի դեսպանը երկշաբաթյա ընդմիջումից հետո վերադարձել է Սիրիա

15:56 • 24.02.12

 Սիրիայում Ֆրանսիայի դեսպան Էրիկ Շեվալիեն երկու շաբաթ առաջ Փարիզ հետ կանչվելուց հետո, վերադարձել է Դամասկոս, տեղեկացնում է Al Arabia հեռուստաընկերութունը:

«Մենք պաշտոնապես հաստատում ենք, որ Էրիկ Շեվալիեն վերադարձել է Դամասկոս ու կշարունակի իր դիվանագիտական առաքելությունն իրականացնել այնտեղ»,- «Ֆրանս-պրեսս»-ի փոխանցմամբ ասել է երկրի կառավարության խոսնակը:

Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչը անդրադարնալով է լրագրողների այն հարցին` թե արդյո՞ք Շեվալիեի վերադարձը որևէ կերպ առնչվում է Հոմսում ֆրանցիացի ֆոտոլրագրողի սպանությանը, նշել է` «մենք նախընտրում ենք այդ հարցը չմեկնաբանել»: