Լուռ տղա եմ լուռ եմ մնում. Ստեփան Կարախանյանը ցուցմունք չի տալիս դատարանում
Ստեփան Կարախանյանը, ով Մարգար Օհանյանի դատական գործով անցնող մեղադրյալ է, և նախկինում զբաղեցնում էր ՀՀ Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի պաշտոնը, ամեն կերպ հրաժարվում է խոսել դատարանում և ցուցմունք չի տալիս:
Այսօրվա դատական նիստից հետո Tert.am-ը փորձեց պարզել, թե ինչու Կարախանյանը ցուցմունք չի տալիս։ «Լուռ տղա եմ, լուռ եմ մնում»,- ասաց Ստեփան կարախանյանը:
Հարցին, թե ինքն ինչպես է վերաբերվում այն հանգամանքին, երբ տարբեր ցուցմունքների ժամանակ տարբեր բաներ է գրել, և որոնք հակասում են մեկը մյուսին Կարախանյանն ասաց. «Դե ինչ գրել ենք էդ ա»:
Նա նաև նաև, որ երբ գա ժամանակը ինքը կխոսի:
Հիշեցնենք, որ Ստեփան կարախանյանը, ՀՀ Ճանապարհային Ոոստիկանության տնտեսական բաժնի աշխատակիցներ Արա Լևոնյանն ու Սամվել Մախմուրյանը, ինչպես նաև ՀՀ ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանը մեղադրվում են պաշտոնական դիրքը չարաշահելու և այդպիով պետությանը խոշոր չափի վնաս հասցնելու մեջ:
Ստեփան Կարախանյանը իր` նախաքննության ժամանակ տված ցուցմունքներում նախ գրել էր, որ ինքը կապ չունի ոչ մի «բենզինի հետ» այնուհետեև նույն նախաքննության ժամանակ տված ցուցմունքներում խոստովանելր, որ 20 մլն–ի յուրացում է կատարել:









