Թուրքիայում ամբարտակ է փլուզվել. 3 զոհ

17:13 • 24.02.12

Թուրքիայի հարավային Ադանա մարզի Կոզան շրջանում ամբարտակի փլուզման հետևանքով երեք շինարար է զոհվել, տեղեկացնում է Doğan գործակալությունը:

Նշվում է, որ շինարարական աշխատանքներն իրականացրել է տեղական մասնավոր շինարարական ընկերություններից մեկը: Նախնական տվյալներով` փլուզման պատճառ է հանդիսացել ջրի մեծ ճնշումը, որը «պայթեցրել» է ամբարտակը:

Դեպքի վայր արդեն մի քանի փրկարար ծառայության ջոկատ է մեկնել: