Հարձակում Եգիպտոսի նախագահի թեկնածուի վրա
Եգիպտոսի նախագահի թեկնածուներից մեկը` Աբդել Մոնեիմ Աբդուլ Ֆատուհը, ուղեղի ցնցում է ստացել, երբ անհայտ անձինք հարձակվել են նրա վրա:
Reuters գործակալության հաղորդմամբ` Ֆատուհի մեքենան կանգնեցրել են երեք դիմակավորված և զինված տղամարդիկ և մի քանի անգամ հարվածել քաղաքական գործչի գլխին:
Ֆատուհը տեղափոխվել է հիվանդանոց։ Տուժել է նաև նախագահի թեկնածուի վարորդը:
Եգիպտոսում ընտրությունները նախատեսված են այս տարվա հունիսին:









