Զավեշտ թուրքական թաղման ժամանակ
Թուրքիայի Օսմանիե մարզում տեղի ունեցած թաղման արարողության ժամանակ շատ զավեշտալի դեպք է տեղի ունեցել, տեղեկացնում է «Հյուրիեթ»-ը:
Ընտանիքը հուղարկավորել է ահաբեկչության հետևանքով զոհված 29-ամյա դստերը, սակայն այդ պահին հայտնվել է մի աղջիկ, ով արտաքնապես շատ նման է եղել զոհվածին: Հավաքվածները կարծել են, թե աղջկա հոգին է, սակայն պարզվել է, որ զոհված աղջիկը մի զարմիկ է ունեցել, ում մասին հարազատները տեղյակ չեն:
Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով, ուսանողական ավտոբուսի երկու ուղևոր տեղում մահացել էին, ևս մի քանիսը` վիրավորել:









