Հունաստանում Հայաստանի դեսպանը հանդիպել է այդ երկրի պաշտպանության նախարարին

20:54 • 24.02.12

Փետրվարի 22-ին Հունաստանում Հայաստանի դեսպան Գագիկ Ղալաչյանը հանդիպում է ունեցել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Հունաստանի միջև հարաբերությունները, որոնց ներկայիս մակարդակն երկուստեք արժանացել է բարձր գնահատանքի:

Քննարկվել են երկու երկրների ռազմական գերատեսչությունների միջև առկա համագործակցության հետագա զարգացման հեռանկարները: Կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ Հայաստանի և Հունաստանի համագործակցությունը հաջողությամբ զարգացել է ռազմական կրթության, սպայակազմի վերապատրաստության, խաղաղապահության, ռազմական արդյունաբերության, ռազմական բժշկության և այլ բնագավառներում: