Աշխարհի ամենամեծ ծովախեցգետինը փոքր երեխայի չափերի է
ԱՄՆ-ի Մեն նահանգում բռնել են աշխարհի ամենամեծ ծովախեցգետինը, որին տվել են Ռոքի անունը: Նա ունի 27 ֆունտ` մոտ 12 կգ քաշ:
40 մատնաչափ երկարությամբ արուն 3-ամյա երեխայի չափերի է: Նրան բաց են թողել Ատլանտյան օվկիանոս` նահանգի Ծովային հետազոտությունների բաժանմունքի աշխատակիցների միջամտությամբ: Վերջիններիս կարծիքով` Ռոքին իր ճանկերով կարող էր մարդու ձեռք կոտրել:
Նահանգի առափնյա Քուշինգ գյուղում բռնված ծովախեցգետինը Մենի Պետական ակվարիում էր տեղափոխվել: Այդ նահանգի օրենքներով ձկնորսներին արգելված է 5 մատնաչափից ավելի երկարություն ունեցող ծովախեցգետիններին իրենց մոտ պահել:
Գիտնականները չեն կարողացել ճշգրտորեն որոշել, թե ինչ տարիքի կարող է լինել այդ չափի ծովախեցգետինը:
Վերջին անգամ Գինեսի ռեկորդների գիրքը աշխարհի ամենամեծ ծովախեցգետին էր արձանագրել 1977-ին: Այն ունեցել էր 44 ֆունտ քաշ:









