Մալիում մոտ 130 հազար մարդ փախստական է դարձել. ՄԱԿ

22:26 • 24.02.12

Մալիում, հունվարի կեսերից, ապստամբ տուարեգների և կառավարական զորքերի միջև ռազմական բախումների պատճառով, մոտ 130 հազար մարդ ստրպված է եղել լքել իր բնակավայրը: Այս մասին` «Ազատություն Ռադիոկայանի» ռուսական ծառայության փոխանցմամբ` հայտարարել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերատեսչության ներկայացուցիչ Ադրիան Էդվարդսը:

Նրա տվյալներով, անկարգությունների արդյունքում երկրում ներքին տեղահանված անձանց թիվն աճել է` հասնելով 60 հազարի և ևս 69 հազար մարդ լքել է Մալին, փորձելով ապաստան գտնել հարևան երկրներում` Նիգերում, Մավրիտանիայում և Բուրկինա Ֆասոյում:

ՄԱԿ-ի ներկայացուցիչը հայտնել է, որ անհրաժեշտ մարդասիրական օգնության ապահովման համար 26.5 մլն եվրո է անհրաժեշտ:

Ազավադի ազատագրման ժողովրդական շարժումը, որը Մալիի հյուսիսային շրջանների անկախությանը համար է պայքարում` հունվարին երկրի հուսիսային հատվածում հարձակում է սկսել իշխանական զորքերի դեմ: